Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ նպատակի պետք է ծառայի բացարձակ մեծամասնություն ունեցող ուժի միավորումը հինգ տոկոսանոց վստահության քվե ունեցող ՕԵԿ-ի հետ

Մայիս 25,2012 11:16

Կոալիցիոն կառավարության ձևավորմանը չմասնակցելու որոշմամբ դրսևորելով հստակ քաղաքական կեցվածք` ԲՀԿ-ն ցույց տվեց, որ չի ուզում դառնալ ֆորմալ  մի գործընթացի մասնակից, որի ողջ իմաստը Սերժ Սարգսյանի անայլընտրանքայնության երաշխավորում է և կայացած խորհրդարանական ընտրությունների կեղծված արդյունքների վավերացումը:

Եթե ՀՀԿ-ի` բացարձակ մեծամասնություն ստանալը ձևականի էր վերածում նրա կողմից ստեղծվելիք կոալիցիան ԲՀԿ-ի մասնակցությամբ, ապա այն կրկնակի ձևական է դառնում իշխանություն ձևավորելու գործընթացից վերջինիս դուրս գալու պարագայում: Եվ չնայած դրան` ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո երեկ հայտարարել է, հիմք ընդունելով ՕԵԿ-ի պաշտոնապես ներկայացված հայտը, որ իրենք որոշել են կոալիցիա ձեւավորել վերջինիս հետ:

Սա խիստ անտրամաբանական որոշում է, որովհետեւ հասկանալի չէ` ի՞նչ նպատակի պետք է ծառայի բացարձակ մեծամասնություն ունեցող, ըստ էության` իշխանության համար միանձնյա պատասխանատվություն կրող ուժի` որևէ ձևաչափով միավորումը հինգ տոկոսանոց վստահության քվե ունեցող ՕԵԿ-ի հետ, որը ոչ մի կշիռ քաղաքական դաշտում, հասարակությունում չունի, և որի միակ արժանիքը, ՀՀԿ-ի համար դժբախտաբար, թե բարեբախտաբար, Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու տված երդումն է:

Քաղաքական դաշտում տեղի ունեցող հստակեցումների ֆոնին իշխանության համատեքստում ՕԵԿ-ն արդեն հիշեցնում է մաշկային հյուսվածքներին սերտաճած ավելորդ մսագնդի, որը անճոռնի է դարձնում  մարդու արտաքին տեսքը, և որի վիրահատական հեռացումը ոչ մի ազդեցություն չի ունենում առհասարակ ողջ օրգանիզմի վրա:

Եթե ՀՀԿ-ն այնքան ինքնավստահ է, որ իր մամլո խոսնակի շուրթերով հավաստիացնում է, թե պատրաստ է ամբողջական պատասխանատվություն ստանձնել իշխանության համար, ապա բավականաչափ խելացիություն պետք է ունենա նաեւ զերծ մնալու քաղաքական տրամաբանության մեջ չտեղավորվող նման անհեթեթ կոալիցիայի ձևավորումից եւ վերջապես կատարի անհրաժեշտ վիրահատական միջամտությունը:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031