Մեծ Բրիտանիայի լողափնյա վոլեյբոլի հավաքականի անդամները Լոնդոնի հենց կենտրոնում՝ Պառլամենտական հրապարակում, մինի հանդիպում են կազմակերպել:
Նրանք հրապարակում հանպատրաստից խաղադաշտ են սարքել եւ շորերը հանելով սկսել են խաղալ: Բնականաբար, հետաքրքրասեր վարորդները կանգնել եւ մեքենաներից դուրս գալով հիացել են կիսամերկ մարզուհիներով՝ փողոցներում մեծ խցանումներ առաջացնելով: Այս ակցիայով վոլեյբոլիստուհիները վարորդներին ցանկացել են նախազգուշացնել Խաղերի օրերին Լոնդոնի կենտրոնական փողոցներում, հատկապես օլիմպիական մարզաբազաների շրջակայքում գոյանալիք հնարավոր մեծ խցանումների մասին, որպեսզի վերջինները շրջանցիկ ճանապարհներով երթեւեկեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ