Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. որ ԲՀԿ-ն դուռը չեն շրխկացրել ու դուրս եկել

Մայիս 25,2012 10:54

Հատված Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի հարցազրույցից:

Նախեւառաջ պետք է հասկանալ, թե դա ինչ որոշում է։ Երկու շաբաթ գիշերցերեկ բանակցություններ են վարում, որի իմաստը պարզ չէ, ապա ԲՀԿի որոշումը ինչպե՞ս հասկանանք, ի՞նչ է դա նշանակում։ ԲՀԿն որոշակի պարզաբանումներ պետք է տա հասարակությանը, թե ինչի մասին են խոսում, որը չի ստացվել, որ մենք էլ կարողանանք հասկանալ այսօրվա նրանց որոշման էությունը:

– Ո՞ր դաշտում կգործի ԲՀԿ-ն, Ձեր կարծիքով։ Կկարողանա՞ լիարժեք ընդդիմադիրի կեցվածք ընդունել, եւ ՀՀԿ-ն թույլ կտա՞ նրան գործել որպես լիարժեք առանձին քաղաքական ուժ։

Չեմ կարող ասել, դրանց համար սա նորություն է, իրենք երբեք այս վիճակում չեն եղել։ Հենց պարզ դառնա վիճակի էությունը, նոր հնարավոր կլինի ասել, թե ԲՀԿի հետ ինչ է կատարվում։ Հնարավոր է մի պահ գա, որ այլ որոշում կայացնեն։ Ինչպես նաեւ մենք չգիտենք՝ իրենք առանձին քաղաքական ո՞ւժ են, թե՞ պայմանավորվել են։

– Այսինքն կարծում եք, որ ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի մեջ որոշակի պայմանավորվածություննե՞ր կան։

Դե, ի վերջո հո դուռը չեն շրխկացրել ու դուրս եկել։ Մի բան խոսել են, մի բան որոշել են, քանի որ «Բարգավաճը» չի ասում, որ հիմա իրենք ընդդիմություն են գնում, թե ինչ, օդից կախված են, եւ իրենց ստատուսը պարզ չէ։ Այն, ինչ որ իրենք ասել են (հայտարարությունը), ոչ մի կապ չունի կոնկրետ իրականության հետ։ Դա հնարավոր էր ասել նաեւ երկու շաբաթ առաջ։ Մի բան պարզ է, որ կոալիցիոն հուշագիրը գնաց պատմության գիրկը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031