Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական. «ԲՀԿ-ն կլինի կառուցողական»

Մայիս 25,2012 10:43

Հատվածներ ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի հարցազրույցից:

Ինչո՞ւ ԲՀԿն հրաժարվեց կոալիցիայից, մանավանդ որ վերջին երեք շաբաթների ընթացքում երկուստեք հանդիպումներ, բանակցություններ էին գնում այս թեմայով։ Չհաջողվե՞ց ՀՀԿին համոզել առանց մեծ զիջումների կոալիցիա կազմել, թե՞

– ՀՀԿ-ն նախ պաշտոնապես չի էլ առաջարկել կոալիցիա ձեւավորել, անշուշտ, կոնսուլտացիաներ գնացել են բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ ԲՀԿ-ի հետ։ Այդ կոնսուլտացիաների ընթացքում ակնհայտ է դարձել, որ կոալիցիոն կառավարություն կազմելն անիմաստ է, քանի որ, ըստ երեւույթին, ծրագրերը տարբեր են ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի։ Իսկ կոալիցիան կարող է կազմվել, երբ ընդհանրական խնդիրներին բոլոր կողմերի տեսլականներն էլ նույնն են։ Ես դրանում արտասովոր ոչինչ չեմ տեսնում, եւ մեզ համար պրոբլեմ կլիներ, եթե չունենայինք քաղաքական մեծամասնություն, եւ կառավարություն ստեղծելն էլ խնդիր չէ:

Իսկ մտավախություններ չկա՞ն, որ ԲՀԿն իսկապես ընդդիմադիր դաշտում կգործի։ Դուք առհասարակ դա պատկերացնո՞ւմ եք։

– Այո, եթե կոալիցիա չի մտնում, նշանակում է ընդդիմադիր դաշտում է։ Սակայն կարծում եմ, որ ԲՀԿ-ն չի դառնա արմատական ընդդիմություն, այլ կլինի կառուցողական, եւ դրա մեջ վատ բան չեմ տեսնում։

Պարոն Բադեյան, չի գնա ռադիկալ քայլերի, որովհետեւ անմիջապես ճնշումների՞ կենթարկվի իշխանության կողմից։

– Չէ, չէ, չէ… Հենց այն պատճառով չի գնա, որովհետեւ գաղափարախոսության առումով նա արմատական ընդդիմություն չի, Դաշնակցություն չի, օրինակ՝ սոցիալիստական ուժը ներկայացնող կամ ՀԱԿ չի, այսինքն՝ արմատական ընդդիմություն դառնալու համար գաղափարական խիստ տարբերություն կա։

Հիմա ՀՀԿի վրա, փաստորեն, ընկնում է երկիրը կառավարելու ողջ պատասխանատվությունը, եւ Ձեր կուսակցությունն է պատասխան տալու բոլոր թերացումների համար։ Այս առումով, փաստորեն, ԲՀԿն Ձեզ այնքան էլ հաճելի վիճակում չդրեց՝ հայտ ներկայացնելով ընդդիմադիր դաշտում գործելու։

– Փորձը ցույց տվեց, որ նախորդ անգամ էլ իրենք որոշ մեղքերը բարդում էին ՀՀԿ-ի վրա եւ իրենք մնում էին «սպիտակ եւ փափուկ»։ Այնուամենայնիվ իրենք պատասխանատվությունից չկարողացան խուսափեին եւ մեզանից պակաս ձայներ հավաքեցին։ …Միգուցե ՀՀ նախագահի կողմից պատրաստակամություն է եղել կոալիցիա ձեւավորել, բայց դա հետապնդել է ընդամենը հասարակությանը կոնսոլիդացնելու խնդիր, որովհետեւ այն մարտահրավերները, որ կան մեր երկրի առաջ, կոնսոլիդացիա են պահանջում, բայց կառավարման տեսակետից կոալիցիան անհրաժեշտ չի, նույնիսկ հակառակի պարագայում դա անհասկանալի է։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031