«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպես է գնահատում մայիսի 24-ին ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հայտարարությունները, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նշեց. «Թե ՀՀԿ-ի, թե ԲՀԿ-ի հայտարարությունների մեջ հիմնական ասելիքը վերաբերվում էր հայրենիքի և պետականության նվիրումին ու սիրուն:
Պիտի ասեմ, որ հայրենիք և պետականություն սիրող քաղաքական ուժը ընտրակաշառք չի բաժանի: Հետևաբար ինձ համար որևէ տարբերություն չկա այս երկու կուսակցությունների միջև: Հասկանալի է, որ իրենց ձեռնտու է 2013 թվականի նախագահական ընտրությունները ընդդիմություն-իշխանություն դաշտից տեղափոխեն իշխանություն-իշխանություն դաշտ: Բայց ես համոզված եմ, որ մենք ճիշտ հետևություններ կանենք` ելնելով նրանից, որ այս երկու կուսակցություններում նմանությունները ավելի շատ են, քան տարբերությունները, և 2013 թվականին հանդես կգանք համակարգային փոփոխություններով»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի