«Le Monde»-ը գրում է, որ Ուկրաինայում սեքս-ինդուստրիայի սպասավորներն անհամբերությամբ են սպասում հունիսի 8-ին մեկնարկող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հյուրերին, որովհետեւ մրցաշարը նրանց համար լավ փող աշխատելու բացառիկ հնարավորություն է:
Թերթն արտասահմանցի ֆուտբոլասերներին տեղեկացնելով, որ Ուկրաինայում գործում է 52-83 հազար ընդհատակյա մարմնավաճառ, ինչն ամբողջ ազգաբնակչության 1,1 %-ն է, զգուշացնում է նաեւ, որ հետխորհրդային այս երկիրը ՍՊԻԴ-ից ամենաշատը տուժածներից է եւ վարակակիրներն այնտեղ չափազանց շատ են: Թեթեւ վարքի տեր կանանց մոտ 40 %-ը չի խորշում հավելյալ վճարի դիմաց սեքսով զբաղվել առանց պահպանակի:
«Le Monde»-ի տվյալներով, մարմնավաճառները նաեւ իրենց տանիք հանդիսացող կոռումպացված ոստիկանների պահանջով առնվազն կրկնապատկել կամ եռապատկել են մատուցվող ծառայությունների գինը եւ հյուրընկալվող երկրների պատմությունն են սերտում, ֆուտբոլային տերմիններ սովորում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ