Մայիսի 27-ին Փարիզում մեկնարկող թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում «Ռոլան Գարոսի» ստադիոնի երկինքը կհսկեն բազեները:
Հանրահայտ մրցաշարի կազմակերպիչներն անկոչ փետրավորների դեմ պայքարի այս անսովոր ձեւն ընտրել են աղավնիներին եւ այլ փոքր թռչուններին քշելու նպատակով, որպեսզի դրանք կորտերում չհայտնվեն թենիսի գնդակի ճանապարհին: Փարիզի ոստիկանությունը հայտարարել է, որ այսօր-վաղը ստադիոնի մատույցներում բաց կթողնվի երկու գիշատիչ թռչուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ