Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմի պրեմիերային դեսպանը հիշեց իր պապին

Մայիս 25,2012 00:40

Մայիսի 24-ին  Փարաջանովի թանգարանում կայացավ «Գալիցիայի երեք պատմություններ» ֆիլմի շնորհանդեսը` Հայաստանում մշակութային բազմազանության միջոցառումների  եւ «Լեհական օրեր» ծրագրի շրջանակներում: Նախագիծը գտնվում է Հայաստանում Լեհաստանի եւ Ուկրաինայի դեսպանատների, ՄԱԿ-ի Մշտական համակարգողի հովանու ներքո:

Փաստագրական ֆիլմը նկարագրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում  եւ դրանից հետո Արեւելյան Եվրոպայի Գալիցիա տարածաշրջանում (այժմ բաժանված է Լեհաստանի եւ Ուկրաինայի միջեւ) տեղի ունեցած իրադարձությունները: Դարեր շարունակ Գալիցիան եղել է էթնիկ խմբերի հայրենիքը` ուկրաինացիների, լեհերի, հայերի եւ հրեաների:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ  Դաֆինա Գեռչեւան ասաց, որ ֆիլմը հարգանքի  յուրօրինակ տուրք  է բազմաթիվ անհայտ հերոսների հիշատակին. «Հասարակ մարդիկ, ովքեր, անտեսելով վեր խոյացող սարսափի ու վտանգի սպառնալիքները, արել են այն, ինչ ճիշտ էր, եւ ոչ թե այն, ինչ հեշտ էր»:

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան նշեց, որ ֆիլմի ցուցադրությունը Փարաջանովի թանգարանում խորհրդանշական է. «Փարաջանովը մարդ է, որը  ազգությամբ հայ է, ծնվել է Վրաստանում եւ բանտ նստել ուկրաինական նացիոնալիզմի համար»: Դիվանագետը նաեւ հավելեց, որ  ցավալի պատերազմական դեպքերին ծանոթ է ոչ թե ֆիլմերից կամ գրքերից, այլ պապիկի մասին պատմություններից, որը զոհվել է Ուկրաինայի ազատագրության համար պայքարում:

Հավելենք, որ «Գալիցիայի երեք պատմություններ» ֆիլմը ցուցադրվել և մեծ հաջողություն է ունեցելԿաննի, Համբուրգի կինոփառատոնների շրջանակներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում, Ուկրաինայում եւ Կանադայում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031