Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիրգյուղի աշակերտուհին՝ «Կենգուրու 2012»-ի հաղթող

Մայիս 25,2012 00:34

Ավարտվեց «Կենգուրու 2012» մաթեմատիկական դպրոցական մրցաշարի արդյունքների ամփոփումը: Մրցույթին մասնակցում էր Հայաստանի եւ Արցախի դպրոցներից շուրջ 35.672 դպրոցական:

«Կենգուրու 2012» դպրոցական մրցաշարն այս տարի ունեցել է 5 հաղթող, հաղթողների հնգյակը գլխավորում է Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Աննա Գասպարյանը: Հաղթողների հնգյակը եզրափակող մասնակիցը դարձյալ Գեղարքունիքի մարզից է, ով Մարտունու Մ. Շահումյանցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի  11-րդ դասարանի աշակերտուհի Էռնա Պետրոսյանն է:

Ըստ «Այբ» կրթական հիմնադրամի ծրագրի համակարգող Շողիկ Մկրտչյանի՝  մրցաշարին Գեղարքունիքի մարզի առավել ակտիվ մասնակցած դպրոցներից են Ձորագյուղի միջնակարգ դպրոցը, Ճամբարակի ավագ դպրոցը, Սեւանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 դպրոցը, Ներքին Գետաշենի թիվ 1 դպրոցը:

«Այբ» կրթական հիմնադրամը Գավառում կլինի մայիսի 30-ին՝ պարգեւատրելու ոչ միայն հաղթող մասնակցին, այլեւ՝ մյուս հաղթողներին:

Այս տարվա հաղթող մասնակից Աննա Գասպարյանը նախորդ տարվա  «Կենգուրու 2011» հաղթող Արաքսյա Գասպարյանի քույրն է: Խելացի ու մաթեմատիկայի լավ գիտակ Աննան նաեւ երգում է, պարում, նկարում եւ ունի բազմաթիվ այլ հետաքրքրություններ:

 Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031