Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզի պարտաճանաչ հարկատուները նեղացած են

Մայիս 25,2012 00:04

Մայիսի 24-ին  Գեղարքունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, վարում էր ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին այս տարվա 4 ամիսներին սեփական եկամուտների հավաքագրման ցածր արդյունքներ ապահոված համայնքների ղեկավարները:

Նախորդ տարվա համեմատ մարզի 91 համայնքներից 67-ի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները նվազել են 41 տոկոսով, կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրված 180 միլիոնի դիմաց այս տարի հավաքագրվել է 105 մլն դրամ: Փոխարենը եկամուտների հավաքագրման աճ է արձանագրվել մարզի 24 համայնքներում: Սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշներ են ապահովել Սեւան քաղաքը, Շորժա, Սոթք, Ձորագյուղ, Արծվանիստ եւ այլ համայնքներ:

Ցածր կատարողական ապահոված համայնքների՝ Կախակնի, Վաղաշենի, Վարդենիկի, Նորակերտի եւ մյուսների խնդիրների քննարկմանն անդրադարձավ Արտաշես Բախշյանը:

Եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշներ ապահոված համայնքների ղեկավարները պատճառաբանեցին, թե հիմնական խնդիրը կապված է ՀՀ կառավարության կողմից 1996-2008 թթ. համայնքներում կուտակված հողի հարկերի կուտակված ապառքները զիջելու նախագծի հետ, ինչի արդյունքում պարտաճանաչ հարկատուները նեղացած են նման որոշումից եւ խուսափում են հարկերը մուծելուց:

Ա. Բախշյանը շեշտեց, որ նշյալ նախագիծը փոփոխման կարիք չունի, եւ որ համայնքների ղեկավարները անպարտաճանաչ հարկատուների հետ խնդիրներ ունենալու դեպքում պետք է դիմեն տարածքային կառավարման նախարարություն, եւ համագործակցության արդյունքում բոլոր հարցերը կարգավորվեն օրենքի շրջանակներում:

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031