Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ այդ օրվանից Երեւանի փոխոստիկանապետին դարձրին «Բազազ»

Մայիս 24,2012 22:08

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում, որի հյուրն էր  Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը՝ շատերին հայտնի «Բազազ» մականվամբ, Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել իր մականվան ծագումնաբանությունը, հատկապես, որ որոշ պատգամավորներ` Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց) եւ Առաքել Մովսիսյանը (Շմայս) վերջերս բացահայտել են իրենց մականունների ծագումը:

Իր մականվան ծագումն էլ Ռոբերտ Մելքոնյանն այսպես ներկայացրեց. «Դեռեւս պատանեկան տարիներին, հետագայում էլ` իմ աշխատանքային տարիներին ես երբեւէ մականուն չեմ ունեցել: Սակայն, եթե չեմ սխալվում` 2007 թվականին էր, «Չորրորդ իշխանություն» թերթում ծանոթացա` Մելքոնյան Ռոբերտ` ՊՊԾ գնդի պետ` «Բազազ» մականունով: Իհարկե, զարմացա, որովհետեւ «բազազ» Թիֆլիսի բարբառով նշանակում է վաճառական, առեւտրական, իսկ Մելքոնյան Ռոբերտը այդ վաճառականության կամ առեւտրի հետ բացարձակ կապ չուներ: Երեւի նկատի են ունեցել իմ խստապահանջությունն ու պահանջկոտությունը, որը ինչ-որ տեղ նմանեցնում են հանրահայտ «Գիքորը» պատմվածքին: Ինչեւէ, այդ օրվանից ես դարձա Բազազ»:

Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ կարդալով Ձեզ կպցրած մականունը, ինչպե՞ս հաշտվեցիք դրա հետ, չե՞ք փորձել հերքել կամ պատիվ պահանջել, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Պատիվ չեմ պահանջել, փորձել եմ արհամարհել: Սակայն իսկապես շատ ծանր եմ տարել, իսկ հիմա հումորով եմ վերաբերվում»

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031