Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամասնությունը կարծում էր, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կկազմեն կոալիցիա

Մայիս 24,2012 20:10

Մայիսի 16-ից «Առավոտի» կայքում իրականացվում էր հարցում «ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կկազմե՞ն կոալիցիա», որին մասնակցեցին 209 հոգի:

Քվեարկողների մեծամասնությունը՝ ինչպես նաեւ մեր քաղաքագետների եւ քաղաքական գործիչների գերակշիռ մասը, սխալ կանխատեսում էր արել՝ դրական պատասխանելով այս հարցին: Այդպես էին քվեարկել 65%-ը:

Ճիշտ կանխատեսում արեցին մեր հարցման մասնակիցների 17%-ը՝ 36 հոգի:

Եվս 30 հոգի՝ 14%, կարծում են, թե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն այնուամենայնիվ կհամագործակցեն՝ որոշակի պայմաններով :

Մասնակցեք «Առավոտի» նոր հարցմանը, որ էլի կարճ ժամանակի համար կանխատեսելու ունակություն է ենթադրում՝ այն է, թե արդյոք ԲՀԿ-ին տեղեր կհատկացվե՞ն օրենսդիր ու գործադիր իշխանության մեջ:

Հիշեցնենք, որ նման նախադեպ կա՝ ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս գալուց հետո էլ գլխավորեց խորհրդարանական երկու հանձնաժողովներ, ու պահպանեց գործադիր իշխանության մեջ որոշ լծակներ՝ վարչության պետերի եւ այլ մակարդակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել