Այս անգամ «Ժամադրությունը» ռուսական է: Ֆիլմը որը, ներկայացվում է Ձեզ, պատմում է երիտասարդ, չամուսնացած ու հաջողակ բժշկի` Դմիտրի Գորինի մասին: Նա իր քրոջ խորհրդով ժամադրություն է նշանակում հենց նրա ընկերուհու` ուսուցչուհի Անյա Սվետլովոյի հետ: Գեղեցիկ սեռի ներակայացուցիչն էլ, ընկնելով ալկոհոլի ազդեցության տակ, փչացնում է Դմիտրիի համար կարևոր գործնական ընթրիքը: Ինչո՞ վ է ավարտվում, կարող եք տեսնել երեկոյան` ֆեյսբուքի մեր էջում:
Ֆիլմը հանրությանը ներկայացվել է 2012 թվականին: Գաղափարի հեղինակը Յուսուպ Բախշիևն է: Գլխավոր դերերում են` Վլադմիր Կրիստովսկին, Եկատերինա Կլիմովան, Սերգեյ Բադյուկը, Ալյոնա Բաբենկոն, Կոնստանտին Մուրզենկոն, Անդրեյ Կաիհկովը, Գրգորի Սիայատվինդան և այլոք: Տևողությունն էլ` 79 րոպե է:
Կատակերգությունը մեկնաբանվել է մի շարք օգտատերերի կողմից: Դրանք եղել են դրական և բացասական. «Ծիծաղելի է», «Սկզբում ծիծաղելի էր, բայց վերջում քնում էի», «Լավ ֆիլմ է. նայել եմ հաճույքով», «Իզուր ժամանակ մի կորցրեք սրա վրա»:
Արամ Արարատյան