Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղակ` հատուկ թզուկների համար, Վան Գոգի ինքնանկարը

Մայիս 24,2012 20:05

Գյուղակ հատուկ թզուկների համար: Չինաստանում կա մի գյուղ, որտեղ իրավունք անեն բնակվելու միայն թզուկները, ընդ որում, նրանց հասակը չպետք է գերազանցի 129սմ.-ը: Գյուղում գործում է դպրոց, հիվանդանոց, ինչպես նաեւ` ոչ մեծ խանութներ: Գյուղակի ստեղծման նպատակն է`կտրվել արտաքին աշխարհի իրենց հասանելիք դժվարություններից ու ստեղծել հարմարավետ մի վայր,  որտեղ բոլորը կարող են ապրել հավասար պայմաններում:

Վինսենթ Վան Գոգի ինքնանկարը նա նկարել է հայելու առջև: Նկարում պատկերված է, որ կապված է նկարչի աջ ականջը, սակայն վնասված է եղել նրա ձախ ականջը:

Երկրի մակերևույթի 70%-ը պատված է ջրով և դրա միայն 1%-ն է պիտանի խմելու համար:
Երկիր մոլորակի գոյության սկզբի 2 մլրդ տարիներին երկրի վրա կյանք չի եղել:
Ամեն օր երկիրը ստանում է Արեգակից այնքան էներգիա, որը կարելի է ստանալ այրելով 550 000 000 000 տոննա ածուխ: Այն հնարավոր է արդյունահանել 1000 տարում:

1900թ-ին ԱՄՆ-ում կար 8000 ավտոմոբիլ, իսկ արդեն 1919-ին` 6 մլն:

Հայ մեծագույն գրող Րաֆֆին հանդես է եկել «Մելիքզադե», «Անանուն» և «Մել» կեղծանուններով:

«Եվրատեսիլ» երգի մրցույթում ամենից շատ հաղթել է Իռլանդիան` 7 անգամ, իսկ 2006 թվականին Իռլանդիայի մրցույթում ներկայացրած երգը դարձել է 1000-երորդ երգը մրցույթի պատմության մեջ:

«Դաշնակահարը» առաջին այնպիսի ֆիլմն է, որն արժանացել է Ֆրանսիական Սեզար մրցանակի` լավագույն ֆիլմի համար, սակայն ֆիլմում ֆրանսերեն ոչ մի բառ չի հնչում: Ֆիլմի գլխավոր դերակատար Էդրիան Բրոուդին, որպեսզի հասկանար, թե ինչ էր զգում իր հերոսը, տեղափոխվեց բնակարանից, վաճառեց ավտոմեքենան և չէր դիտում հեռուստացույց:

Համբուրգը Եվրոպական քաղաքների մեջ առաջինն է իր կամուրջների քանակով (մոտ 2300), այստեղ ավելի շատ կամուրջ կա, քան Վենետիկում, Ամստերդամում և Լոնդոնում միասին վերցրած:

ՄԱԿ-ի տվյալներով ամեն օր Երկրի վրա լույս աշխարհ են գալիս 250 հազ. նորածին` յուրաքանչյուր վայրկյանում 3 փոքրիկ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031