Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնավաճառներում զգեստները սպառվել են

Մայիս 24,2012 19:23

Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում վերջին զանգը նշվում է ինչպես Նոր Տարին: Դպրոցն ավարտած երեխայի ծնողը` լինի աղքատ, միջին կամ հարուստ խավի ներկայացուցիչ, ստիպված է լինում ճոխ սեղանով դիմավորել իր բարեկամներին, հարևաններին, վաղուց մոռացված ծանոթներին: Բացի ճոխ սեղանի պատրաստություն տեսնելուց, ծնողը անպայման իր երեխայի համար ավարտական երեկոյի կապակցությամբ գնում է ամենաշքեղ զգեստը, եթե աղջիկ է, կամ էլ կոստյումը,եթե տղա է: Այս հարցում հիմնականում տուժում են աղջիկների ծնողները, քանի որ նրանց շրջանում մրցակցությունը ավելի մեծ է. ամեն մեկն ուզում է ավարտական երեկոյին լինել ամենագեղեցիկն ու այդպիսով գրավել ներկաների ուշադրությունը: Իսկ որտեղի՞ց են ավարտական երեկոյի համար գնում իրենց զգեստները մեր շրջանավարտները`տոնավաճառների՞ց, թե՞ բրենդային խանութներից: Տոնավաճառներում այսօրվա դրությամբ համարյա սպառվել են տոնական զգեստները, վաճառողներն ասում են, որ դա կապված է վերջին զանգի հետ: «Տոնավաճառներից շրջանավարտները հիմնականում գնում էին աղջկա թիթիզ, շքեղ, տոնական զգեստներ,ավելի շատ վաճառվել են կարճ, վառ գույներով դեկոլտե զգեստները»,-ասում է վաճառողուհի տիկին Կարինեն: Իսկ կոշիկների հարցում կարելի է ասել, որ ծնողները բառիս ամենաբուն իմաստով, տուժել են, քանի որ ամենաանորակ ու էժան կոշիկի արժեքը սկսվում է 20.000 դրամից: Վաճառողներն ասում են, որ տեղական, կաշվե կոշիկները սկսվում են 35.000-ից, որովհետև շատ որակյալ են, իսկ հարցին, թե վերջին զանգի ժամանակահատվածում շատ են վաճառվել, ասացին, որ երկու շաբաթվա մեջ այնքան է վաճառվել,որ ամբողջ տարվա ընթացքում հազիվ վաճառվեր:  Նշեմ,որ բրենդային որոշ խանութներում ավելի գեղեցիկ ու ավելի որակյալ կոշիկներն ու զգեստները կարելի է ավելի էժան գնել, նամանավանդ, որ այս պահին քաղաքի համարյա բոլոր խանութներում հայտարարված են զեղչեր: Հետաքրքի է, որ տոնավաճառներից նախընտրում են առևտուր անել ո’չ միայն մարզերից եկած բնակիչները, որոնք այնքան ել տեղեկացված չեն քաղաքի գներին, այլև Երևանի քաղաքացիները:  Ինչևէ, մեր շրջանավարտներին մաղթենք լուսավոր ու գեղեցիկ ապագա, թող նրանցից յուրաքանչյուրը, իր ավարտական երեկոյի ընթացքում իրեն համարի ամենագեղեցիկն ու ամենալավը, նրանց անփորձանք ու հետաքրքիր տոնական մայիսի 25:

Վարդուհի Երանոսյան` mynews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031