Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ. «Ընտրությունների նախօրեին ճաք տված իշխանության մոնոլիտը քանդվում է»

Մայիս 24,2012 19:12

Իշխանական կոալիցիա չմտնելու «Բարգավաճ Հայաստան»-ի որոշումը Սերժ Սարգսյանի դիրքերի թուլացման վկայությունն է», – ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ այսօր հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` արձագանքելով ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու մասին ԲՀԿ-ի որոշմանը:

ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ, մասնավորապես ասված է.  «Մայիսի 6-ի Ազգային ժողովի ընտրություններում պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության հետեւանքով Սերժ Սարգսյանի ռեժիմը յուրացրել է իշխանությունը, ու թեեւ համաձայն պաշտոնական արդյունքների տիրապետում է մանդատների բացարձակ մեծամասնությանը, այն, այնուամենայնիվ, գիտակցում է սեփական ոչ լեգիտիմությունը եւ փորձում է ժողովրդի իրական աջակցության պակասը փոխհատուցել այլ ուժերի, մասնավորապես «Բարգավաճ Հայաստան»-ի հետ կոալիցիա կազմելով»:

ՀԱԿ-ը իր հայտարարության մեջ նաեւ կարծիք է հայտնում, թե «իշխանական մոնոլիտը սկսել է քանդվել». «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումը ցույց է տալիս, որ ընտրությունների նախօրեին ճաք տված իշխանության մոնոլիտը քանդվում է: Երկրում քաղաքական զարգացումները վկայում են, որ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության քաղաքական մենաշնորհի քայքայմանն ուղղված Հայ ազգային կոնգրեսի` դեռ 2011 թվականի հոկտեմբերին հայտարարված ռազմավարությունը, այդ թվում` ընտրությունների օրինականությունը վերահսկող միասնական շտաբի ստեղծումը ճշգրտորեն հաշվարկած քայլեր էին, որոնք նպաստում են ռեժիմի քաղաքական մեկուսացմանը»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է ՀԱԿ-ը տեսնում «Բարգավաճ Հայաստանի» հետ հետագա համագործակցությունը` Զուրաբյանն ասել է.  «Այդ մասին` հաջորդ դասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031