«Պարոն Ծառուկյանի հետ քննարկելուց հետո այդպես ենք նպատակահարմար գտնել: Որեւէ խնդիր չեմ տեսնում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԲՀԿ մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն այն հարցին, թե ինչու է ինքը ինքնաբացարկի դիմում ներկայացրել: Պարոն Գալստյանից հետաքրքրվեցինք` իր համար որեւէ այլ գործառույթ նախատեսվա՞ծ է: Վերջինս ասաց, որ ինքը շարունակելու է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները եւ, որ ԲՀԿ-ում այդ գործառույթներին բավականին լուրջ են վերաբերվում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ