Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեր Պետրոսյանը գերագնահատե՞լ էր իշխանական հակասությունների գործոնը (Տեսանյութ)

Մայիս 24,2012 16:54

«Կոնկրետ քաղաքական ուժը ու Facebook-ում նրա շատ ակտիվ համակիրները թող պատասխանեն՝ իրենց առաջնորդն ամբողջ ընտրարշավի ընթացքում ինչո՞ւ էր սպասարկում «Բագավաճ Հայաստան» կուսակցության շահերը»,- այսօրվա ասուլիսում նման հարց տվեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Ավելի ուշ մեզ հետ զրույցում նա մանրամասնեց. «Շատ սխալ քաղաքական վերլուծություններ արեց, չնայած իր բացառիկ տաղանդին: Նա գերագնահատել էր մեր իշխանական հակասությունների գործոնը ու փորձում էր՝ սատարելով իշխանության 2-րդ կուսակցությանը, ճաքեր առաջացնել իշխանության ներսում, որը, իր կարծիքով, Հայաստանում հավանաբար բերելու էր հետընտրական շատ ակտիվ զարգացումների: Տեր Պետրոսյանի քաղաքական հաշվարկը շատ հմտորեն կռահեց Սերժ Սարգսյանը ու գնաց բացարձակ մոնոլիտ իշխանություն ձեւավորելու ճանապարհով»: Քաղաքագետի կարծիքով, նախագահի թեկնածու, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին առաջադրելը ԲՀԿ-ի կողմից հավանական է, բայց լավագույն տարբերակը չէ. «Նա կարող է նույնիսկ հետաքրքիր գաղափարներ դնի շրջանառության մեջ, բայց նրան երբեք ֆավորիտ չեմ համարում»:

Քաղաքագետի համոզմամբ, ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Վ. Օսկանյանի թեկնածությունը, ԲՀԿ-ի վարկանիշը կտրուկ կիջեցնի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031