Ազգային ժողովի ընտրությունները ձախողված ավարտեց ՀԱԿ-ը, ինչը Կոնգրեսի ներսում ինստիտուցիոնալ ճգնաժամի պատճառ դարձավ: Այսօր ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «ՀԱԿ-ը լուրջ ճգնաժամի մեջ է, այլեւս գոյություն չունի այն ՀԱԿ-ը, որը գոյություն ուներ 2008-ին, հիմա գործ ունենք միանգամայն այլ ՀԱԿ-ի հետ, որը ավելի շատ նմանվում է մեկ կուսակցության, քան՝ դաշինքի: Սա կանխատեսում է, կարծում եմ առաջիկայում ՀԱԿ-ը հրաժեշտ կտա եւս մեկ երկու գործչի, ու ի վերջո, ժամանակի հզոր համաժողովրդական շարժումից կմնա մեկ սովորական կուսակցություն»,-հավելեց քաղաքագետը: Թե ովքեր կհեռանան , նա ասաց՝ անունները գիտի, բայց կոռեկտ չի համարում նշել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ