Հայ Ազգային Կոնգերսի համամասնական ցուցակի 4 թեկնածուները ԱԺ պատգամավորներ դառնալու համար այսօր ինքնաբացարկի դիմում ներկայացրին Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
2009թ. Երեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքում ՀԱԿ անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը, Լեւոն Զուրաբյանն ու Լյուդմիլա Սարգսյանը դարձել են Երևանի ավագանու անդամներ: Թեեւ 2009թ. ՀԱԿ-ը հրաժարվել է ավագանու նիստերին մասնակցելուց, սակայն ԿԸՀ դիմում չէր ներկայացրել:
Ի դեպ, երեկ Ավագանու անդամից մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել նախկին ՀՀՇ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը, որը «Ժառանգության» միասնական ցուցակի 2-րդ հորիզոնականում է, կդառնա ԱԺ պատգամավոր:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ