Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Միակ դեպքն է, որ ԲՀԿ-ն քաղաքական կեցվածք դրսեւորեց»

Մայիս 24,2012 16:25

Իր վերջին հարցազրույցներում Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը բավականին թերահավատ էր վերաբերվում ԲՀԿ-ի` կոալիցիայից ձերբազատվելու հեռանկարին` վստահություն հայտնելով, որ Գագիկ Ծառուկյանը կընտրի «արթուրբաղդասարյանացման» ճանապարհը: Միաժամանակ ՆԺԿ նախագահը նշում էր, որ ԲՀԿ-ի` կոալիցիայից հրաժարվելու տարբերակ չի բացառվում, եթե «դրսից ճնշումներ» չլինեն:

Այսօր պատասխանելով Aravot.am-ի հարցին` Ձեզ անակնկալի՞ բերեց ԲՀԿ-ի հայտարարությունը` կոալիցիա կազմելու աննպատակահարմարության վերաբերյալ, պարոն Կարապետյանն ասաց. «Իմ հիշողության մեջ միակ դեպքն է, որ ԲՀԿ-ն քաղաքական կեցվածք դրսեւորեց եւ քաղաքական հայտարարություն արեց: Ես շատ ողջունում եմ, եթե, իհարկե, սա խաղ չէ` կապված Ռոբերտ Քոչարյանի դերի, հեռանկարի հետ: Այդ պարագայում այս ամենն առաջիկայում լուրջ դեր կարող է խաղալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031