Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդի իշխանություն» նախաձեռնությունը մնում է ՀԱԿ շարքերում

Մայիս 24,2012 16:24

 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ժողովրդի իշխանություն» հասարակական քաղաքական նախաձեռնության 2012 թ. մայիսի 22-ի ժողովը քննարկելով ՀՀ Ազգային Ժողովի 2012 թ. ընտրություններից հետո երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, հայտարարում է.

  1. ՀՀ ԱԺ 2012 թ. համապետական ընտրություններն անցկացվեցին համատարած կեղծիքի, մեծածավալ ընտրակաշառքի պայմաններում, որով գործող իշխանական կուսակցությունը իր և իր կույր աղիք կուսակցության համար՝ վարչական ռեսուրսի համատարած օգտագործման միջոցով երկրից ավելի քան 1,2 մլն բացակայող մարդկանց թվից ավելի քան 700 հազար ընտրողների փոխարեն բազմակի ընտրության միջոցով կարողացավ  ապահովել անհրաժեշտ թվով մանդատներ:
  2. Ընտրությունների ուղղորդված, անարդար ու ոչ թափանցիկ լինելն ղեկավարվեց նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանցավոր աջակցությամբ, ինչը դրսեւորվեց  մասնավորապես ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ կետի եւ 49-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների կանխամտածված խախտմամբ: Փաստի առնչությամբ «Ժողովրդի իշխանություն» հասարակական քաղաքական նախաձեռնությունն անմիջապես՝ հենց քվեարկության օրը տարածեց համապատասխան հայտարարություն հանցագործության մասին:
  3. Օրենքի վերոհիշյալ ակնհայտ խախտման փաստն այդպես էլ չարժանացավ ՀՀ դատախազության ու այլ իրավապահ մարմինների ուշադրությանն ու համապատասխան արձագանքին, ինչը վկայում է հանցագործության պառտակման գործում նրանց անմիջական մասնակցության և հանցավոր անգործության մասին:
  4. Ստեղծված իրավիճակը փաստում է, որ Հայ ազգային կոնգրեսի Հռչակագրում ամրագրված հիմնական նպատակը, այն է` սահամանդրական կարգի վերկանգնումն ու երկրում ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորումը չի իրացվել:
  5. Ելնելով վերոհիշյալից «Ժողովրդի իշխանություն» հասարակական քաղաքական նախաձեռնությունը վերահաստատում է իր վճռականությունը երկրում սահմանադրական կարգի հաստատման, ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետություն կերտելու եւ լիարժեք քաղաքացիական հասարակություն ձեւավորելու ուղղությամբ  համատեղ պայքարը Հայ ազգային կոնգրեսի շարքերում շարունակելու մասին:

 «Ժողովրդի իշխանություն» հասարակական քաղաքական նախաձեռնություն

23 մայիսի 2012 թվական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031