Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաշնակցությունն» արձանագրել է նահանջ

Մայիս 24,2012 15:53

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այսօր ասուլիսում կարծիք հայտնեց, թե Ազգային ժողովի ընտրություններում ՀՅԴ-ն պարտվեց, որովհետեւ ընտրարշավը կազմել էր սխալ մարտավարական հնարքների վրա : Ըստ նրա, ՀՅԴ-ն հրաժարվեց սոցիալական կարգախոսների դոմինանտությունից՝ շեշտը դնելով հայ դատական գաղափարների վրա. «Մեր հասարակությունը ցույց տվեց, որ հայ դատական գաղափարները առաջնային չեն»:

Քաղաքագետի գնահատականները իրականության հետ բացարձակ կապ չունեցող համարեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը: «Նշանակում է, որ Սուրենյանցը չի էլ տիրապետում Դաշնակցության նախընտրական ծրագրին եւ քարոզչությանը չի էլ հետեւել: Դաշնակցությունն արձանագրել է հետնահանջ, բայց ոչ ընտրարշավի արդյունքում, այլ՝ փողի ու զոռբայության: 4 հենասյուներից բաղկացած նախընտրական ծրագիր ունեինք՝ սոցիալական, տնտեսական, ժողովրդավարական, կամ, ինչպես ասում է Սուրենյանցը՝ հայ դատական գաղափարաբանություն: Այլ բան, որ չնկատողները չնկատեցին, նրանք, որոնք չեն ուզում տեսնել մեր միասնական պլատֆորմը, չտեսան, մնացածն արդեն նախասիրության հարց է» ,- Aravot.am-ին ասաց պարոն Մինասյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031