Բրազիլացի ճանաչված ֆուտբոլիստ Ռոնալդինյոն «Ֆլամենգո» ակումբի հերթական մարզումներից մեկին ներկայացել է հարբած:
Ինչպես գրում է «MIGsport»-ը՝ վկայակոչելով բրազիլական ԶԼՄ-ներին, աշխարհի երբեմնի լավագույն ֆուտբոլիստը բուրել է ինչպես գինու տակառը: Սակայն ակումբի ղեկավարությունը դժվար թե նրա նկատմամբ որեւէ պատժամիջոց կիրառի, քանի որ «Ֆլամենգոն» արդեն քանի ամիս ֆուտբոլիստների աշխատավարձը չի կարողանում վճարել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ