ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկացրին, որ հանկարծամահ է եղել ՀՀ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ, 52-ամյա Լեւոն Գեւորգյանը:
Նա դատապարտվել էր 2,5 տարվա ազատազրկման գողության համար: Լեւոն Գեւորգյանը նախկինում 5 անգամ դատապարտված է եղել:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: