«Բարգավաճ Հայաստան» կուսակցության`կոալիցիա չկազմելու որոշումից հետո արդյոք ԲՀԿ-ին կհաջողվի՞ պահպանել 4 նախարարների պորտֆելները, չնայած նրան, որ այս անգամ կուսակցությունն ավելի շատ ձայներ հավաքեց, քան ԱԺ նախորդ ընտրություններին: ԲՀԿ մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն Aravot.am-ի այս հարցին պատասխանեց. «Այս պահին մեր հայտարարությունից ավել ոչինչ չեմ կարող ասել»: Մեր այն հարցին էլ` այսինքն դեռեւս քննարկում չի՞ եղել այդ թեմայի շուրջ, պարոն Գալստյանը հարցով պատասխանեց` «Ի՞նչ քննարկում»: ԲՀԿ-ական նախարարների` պաշտոնում մնալ-չմնալու՝ մեր այս ճշտմանը Խաչիկ Գալստյանը կրկին հարցով պատասխանեց` «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում»: Ես չեմ պատկերացնում՝ մեր պատասխանից հետո ԲՀԿ մամուլի խոսնակը վերջապես պատասխանեց` «Մենք էլ չենք պատկերացնում»:
ԲՀԿ-ական նախարարներն են. առողջապահություն`Հարություն Քուշկյան, քաղաքաշինություն` Վարդան Վարդանյան, սպորտի եւ երիտասարդության հարցերի`Արթուր Պետրոսյան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի` Արթուր Գրիգորյան: ԲՀԿ-ն ունի նաեւ 4 փոխնախարար եւ 2 մարզպետ եւ 3 փոխմարզպետ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև