Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քաղաքագետ . 2 գիշերում կընկնի ԲՀԿ-ի վարկանիշը

Մայիս 24,2012 15:09

Կոալիցիա չկազմելու ԲՀԿ-ի որոշումը, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ, որոշակի ինտրիգ կբերի առաջիկա նախագահական ընտրություններում:

«Հիմա որեւէ մեկը չի կարող պնդել, թե ԲՀԿ-ն կունենա՞ թեկնածու, թե՞ ոչ, կամ ով կլինի այդ թեկնածուն,- այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Ս. Սուրենյանցը՝ կարծիք հայտնելով, թե նման հեռանկար երեւի չէր բացառել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը.-Նման ցուցանիշ ապահովելուն ձգտելուն, 70 մանդատ, ինքնուրույն մեծամասնություն ունենալու հեռանկար ոնց որ թե աչքի առաջ ունեցել է»:

Քաղաքագետը չբացառեց ԲՀԿ-ի նկատմամբ հետապնդումներ սկսելը, ինչպես նաեւ չբացառեց առաջիկայում մի շարք ԲՀԿ-ականների հրաժարականը, որովհետեւ .«Մարդ կա իրեն իշխանությունից դուրս չի պատկերացնում: Հիշենք ՕԵԿ-ի դեպքը, երբ լքեց կոալիցիան՝ մի շարք մարդիկ հրաժեշտ տվեցին այդ կուսակցությանը, ի դեպ, այդ մի շարք մարդկանցից մի մասը այսօր ԲՀԿ-ում է, անուններ չեմ ցանկանում տալ»:

Թե ինչքանով էր ԲՀԿ-ի այդ որոշման մեջ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «մատը խառը», քաղաքագետն ասաց.«Քոչարյանի մատը շատ բաների մեջ է խառը: Ես կարծում եմ՝ պարոն Ծառուկյանն այնքան ողջամտություն ունի, որ հասկանում է, եթե Ռոբերտ Քոչարյանի անունը ասոցացվի կուսակցության հետ, 2 գիշերվա մեջ այդ կուսակցության վարկանիշը կդառնա զրո: Եթե այդ քայլի հետեւում կանգնած է այն հեռանկարը, որ Քոչարյանը առաջադրվի ԲՀԿ-ի անունից՝ դա ԲՀԿ-ի կողմից մեծագույն սխալ կլինի: ԲՀԿ-ն կարող է ունենալ այլ հետաքրքիր թեկնածուներ: Քոչարյանի անունը ասոցացվում է արյան հետ: Հասարակությունը չի մոռացել: Առնվազն երկու ոճրագործություն կա, որի անունը խիստ ասոցացված է Քոչարյանի անվան հետ՝ հոկտեմբերի 27-ի ոճիրն ու մարտի 1-ը: Ռոբերտ Քոչարյանի տեղը ոչ թե քաղաքական դաշտն է, այլ ճաղերի հետեւը»:

Պարոն Սուրենյանցի համոզմամբ, ԲՀԿ-ի համար արդյունավետ կարող է լինել, եթե նախագահի թեկնածու առաջադրվի կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը .«Ո՞վ ասաց, որ Վարդան Օսկանյանի մասին բարձր կարծիք ունեմ: Նրան համարում եմ իր ոլորտում ձախողած եւ հիմա ինչ-որ քայլեր անող գործիչ : ԲՀԿ-ն արդյունավետ կարող է լինել մեկ պարագայում, եթե թեկնածու առաջադրի Գագիկ Ծառուկյանին, բոլոր այլ դեպքերում այդ կուսակցության հետ ոչ մի այլ անուն չի ասոցացվելու, ու հասարակությունը շատ արագ հիասթափվելու է այդ կուսակցությունից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031