Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը փոխհատուցում է տրամադրում Beeline բջջային ցանցի բաժանորդներին

Մայիս 24,2012 14:37

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է մայիսի 18-ի միջադեպից տուժած Beeline բջջային ցանցի բաժանորդներին փոխհատուցման տրամադրման մեկնարկի մասին: Հատուցումը` անվճար 60 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ կտրամադրվի ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց: Անվճար րոպեներն ու մեգաբայթերը կարելի է օգտագործել մայիսի 25-ից 10 օրվա ընթացքում ուղարկելով *444# անվճար USSD հրահանգ և ստանալով բոնուսները հաշվին մուտքագրելու վերաբերյալ պատասխան SMS-հաղորդագրություն: Պատասխան SMS ստանալու պահից բաժանորդը սկսում է օգտագործել անվճար րոպեներն ու մեգաբայթերը, որոնց սպառվելուց հետո տարիֆիկացումը կիրականացվի համաձայն սակագնային պլանի: Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում:

«ԱրմենՏել-ի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել