ԲՀԿ-ն չստացավ այն, ինչ ուզում էր, դրա համար էլ հրաժարվեց կոալիցիա կազմել: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանն` արձագանքելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի`կոալիցիա չկազմելու մասին հայտարարությանը:
«Իմ պատասխանը շատ կարճ է` ինքը չստացավ այն, ինչ ակնկալում էր, հետեւաբար նման հայտարարություն արեց: Դա նորմալ է»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Հարցին, թե հնարավոր չէ՞, որ 2013թ-ի նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը մեկ միասնական թեկնածուով հանդես գան, Բագրատյանը պատասխանեց. «Ես չեմ կարող էս գլխից նման բան ասել: Չգիտեմ, չեմ կարող ասել: Ո՞նց կարող եմ նման բան ասել: Չեմ կարծում էսօր հնարավոր է նման հարցի պատասխանել»: