Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը վստահեցնում է՝ ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներ չեն լինի

Մայիս 24,2012 14:12

Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց` ԲՀԿ-ի` կոալիցիա չկազմելու վերջնական որոշումից հետո ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա անելիքները: Պարոն Սահակյանը պատասխանեց. «Մենք մեր հետագա անելիքները, մեր ռազմավարությունը վաղուց ենք որոշել, եւ նոր չէ, որ պիտի իմանանք մեր հետագա անելիքները»: Մեր հարցին` առջեւում նախագահական ընտրություններ են, որեւէ կապ չունե՞ր այսինքն ՀՀԿ-ի համար` ԲՀԿ-ն մտնե՞ր կոալիցիայի մեջ, թե՞ ոչ` պարոն Սահակյանը պատասխանեց, որ կապ ունեն բոլոր քաղաքական ուժերը. «Ընտրություններից հետո ամեն մի քաղաքական ուժ ինքն է որոշում իր սկզբունքներն ու քայլում այդ սկզբունքների համաձայն»: Մենք ճշտեցինք` այսինքն Ձեր կարծիքով ԲՀԿ-ի այս որոշումը սկզբունքայի՞ն էր` նա պատասխանեց, որ այո:

Մեր հարցին` սրանից հետո ԲՀԿ-ի նկատմամբ Հանրապետականը վարչական ռեսուրսներով ճնշումնե՞ր է փորձելու գործադրել` Գալուստ Սահակյանը այսպես պատասխանեց. «Մոռացե’ք այդ մասին, ՀՀԿ-ն ճնշումներ չի գործադրել որեւէ մի քաղաքական ուժի նկատմամբ, եւ կապ չունի` այն ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031