Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի որոշումը. «Բլե՞ֆ», թե՞ իրական քայլ

Մայիս 24,2012 14:06

«Ասենք թե կոալիցիա չի կազմում ԲՀԿ-ն, բայց արդյոք նախարարական պաշտոններից նույնպես հրաժարվո՞ւմ է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ի հայտարարությանը, որով նպատակահարմար չեն համարում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը՝, ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նկատենք, որ ԲՀԿ-ի հայտարարության մեջ նախարարական պորտֆելների մասին ոչինչ չի ասվում, սակայն, Aravot.am-ի տեղեկություններով, ամսի 31-ին կայանալիք խորհրդարանի առաջին նիստի օրը, ԲՀԿ-ական բոլոր նախարարները կհրաժարվեն իրենց պորտֆելներից` սահմանված կարգի համաձայն: Եթե իրադարձությունները հենց այս սցենարով զարգանան, ապա, Արամ Սարգսյանի կարծիքով, դա կնշանակի, որ ԲՀԿ-ն ամբողջովին ձերբազատվում է կոալիցիոն պարտավորություններից եւ միանգամայն այլ զարգացումներ են ենթադրվում: Եթե չեն հրաժարվում եւ ինչ-ինչ պատրվակներով պահում են պորտֆելները, ինչպես ժամանակին արեց ՀՅԴ-ն, ապա, ըստ մեր զրուցակցի, այդ քայլն ավելի «բլեֆի» է նմանվում:

Ամեն դեպքում, ԲՀԿ-ի այսօրվա հայտարարությունը ՀԴԿ-ում գնահատում են «շատ լուրջ քայլ», բայց դեռեւս չեն կարողանում հասկանալ, թե դա ինչ «կոմպրոմիսի արդյունք է», քանի որ, մեր զրուցակիցը չի կարծում, թե այս ամբողջն աշխարհաքաղաքական գործընթացներից դուրս է:

«Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում նախագահական ընտրություններից առաջ, որտեղ մեր աշխարհաքաղաքական «սպոնսորների» գործունեությունն ավելի հստակ կերեւա»,- ասաց ՀԴԿ նախագահը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031