Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շրջանավարտ ունեցող ընտանիքները տառապում են

Մայիս 24,2012 14:00

Այն ընտանիքներում, որտեղ կան շրջանավարտներ, ծախսերն աճում են՝ տարվա կտրվածքով միջինը 10 անգամ: Այսօր «Հենարան» ակումբում ասաց ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը:

Այդ ծախսերն իրենց մեջ ներառում են`սկսած երեխային ընդունելության քննությունների համար մասնագետների մոտ պարապելուց, մինչեւ վերջին զանգն ու ավարտական խնջույքը:

Պարոն Աթանեսյանի խոսքերով`«Դիմորդների վիճակը ամեն տարի ընկնում է, որը հետագայում նկատվում է ԲՈՒՀ-ում: Եվ եթե դա մենք համադրենք, որ դպրոցում ծախսերն են աճում, դրան զուգահեռաբար դպրոցում ձեւն է զարգացնում, իսկ բովանդակությունը` անկում է ապրում: Դպրոցը գիտելիքի համար է, ոչ թե ձեւի, որ դասատուին նվերներ տան: Ծնողը պետք է մտածի երեխայի գիտելիքի մասին, ոչ թե թանկ ռեստորանի կամ այլ բաների»:

Իսկ որպեսզի նման թանկ ձեւականություններին վերջ տրվի, սոցիոլոգը շատ պարզ մեխանիզմ է առաջարկում` պարզապես չընկնել ձեւի հետեւից ու անել այն, ինչ քո հնարավորության սահմանում է, ոչ թե «կաշվից դուրս գալ», որպեսզի մյուսներից հետ չմնան. «Վերջին զանգի օրից հետո սկսում են փնովել դպրոցը, ուսուցիչներին, տնօրենին ու մեղադրել` ինչո՞ւ մենք դարձյալ ստիպված եղանք անել այն, ինչ մեր մտքում չունեինք: Կոտրեք այդ կարծրատիպերը»:

«Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանն էլ ասաց, որ հազարավոր ծնողներ ուղղակի տառապում են, քանի որ 300-400 հազար դրամ ուսման վարձը մեծ բեռ է ընտանիքի համար. «Մեր երկրի վիճակն այնպիսին է, որ նման ծախսերը մատչելի է 10-12%-ին, մյուսները, գումարած այս արտակարգ օրերի ծախսերն էլ, անտանելի բեռի տակ են ընկնում»:

Թեեւ ասոցիացիան մոնիթորինգ չի կատարել, սակայն Արմեն Պողոսյանը վստահաբար հայտարարեց, որ «Վերջին զանգի» հետ կապված, այս օրերին բազմաթիվ ապրանքներ թանկացել են` հագուստը, ծաղիկները, մինչեւ անգամ ռեստորանների գները: Ըստ Արմեն Պողոսյանի դիտարկման` տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն եւ պետեկամուտների կոմիտեն պետք է վերահսկեն գնաճը, կամ էլ`եթե տնտեսվարողները թանկացրել են ապրանքը կամ ծառայությունը, գոնե ՊԵԿ-ը վերահսկի, որպեսզի թանկացմանը համապատասխան հարկ վճարվի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031