Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հինգշաբթին ուրբաթից շուտ եկավ, կամ դաշնակցականը՝ ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալու մասին

Մայիս 24,2012 13:37

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած՝ ՀԱՊԿ-ի վեհաժողովից, որին ՀՀ պատվիրակությունը մասնակցել էր Սամվել Բալասանյանի գլխավորությամբ: Պարոն Կարապետյանը տեղեկացրեց, որ խորհուրդը վավերացրել է այն, որ ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկիր, որը ցանկություն ունի ռազմական բազա կամ պայմանագիր կնքել այլ երկրների հետ, պարտավոր է այդ խնդիրը համաձայնեցնել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ:

Սակայն Հ. Կարապետյանի ասուլիսն այլ ընթացք ստացավ այն պահից, երբ հայտնի դարձավ, որ ԲՀԿ ղեկավարը պաշտոնապես հայտարարել է կոալիցիա չկազմելու մասին իր կուսակցության դիրքորոշումը: Այս կապակցությամբ պարոն Կարապետյանն ասաց. «Վերջին ընտրություններից հետո պարզ էր, որ պետք է քաղաքական ուժերի որոշակի դասավորվածություն լիներ, կախված նրանից, թե երկրորդ քաղաքական ուժն ինչ դիրքորոշում կունենար, շատ բան էր դրանից կախված լինելու: Կարծում եմ՝ ԲՀԿ-ի՝ կոալիցիայի մաս չկազմելու հանգամանքը կանդրադառնա ՀՀ ներքին զարգացումների վրա»:

Հ. Կարապետյանի համար սպասելի էր այսպիսի հանգուցալուծումը. «Ինձ համար հիսուն-հիսուն էր այն հարցը, թե ԲՀԿ-ն կմնա կոալիցիայում, թե ոչ: Կային վերլուծաբաններ, որ ասում էին, թե ինչի մասին է խոսքը ԲՀԿ-ն կմտնի կոալիցիա: Այնպես որ, ինչպես ասում են հինգշաբթին ուրբաթից շուտ եկավ»:

Նա ԲՀԿ-ի հետագա դիրքորոշման երկու հավանական սցենար է կանխատեսում. կամ կոալիցիայում չի լինի ու կպաշտպանի գործող նախագահի թեկնածությունը նախագահական ընտրություններում, կամ չի լինի կոալիցիայում ու չի պաշտպանի գործող նախագահին: Պատճառների մասին խոսել Հ. Կարապետյանը չցանկացավ, քանի որ ստույգ ոչինչ չգիտի, միայն նշեց, որ այդտեղ կա վարչապետի հարց, ԱԺ նախագահի հարց և այլն:

Դառնալով ՀՅԴ խմբակցության ձևավորման հարցին՝ Հ. Կարապետյանն ասաց, որ մեկ երկու օրից պարզ կլինի և հավելեց. «Կարևոր չէ այն, թե ովքեր են լինելու խմբակցության մեջ, միևնույն է անելու են այն, ինչ դաշնակցությունն է որոշել»:

«Գրանտ քենդիի» տնօրենի՝ ՀՅԴ խմբակցություն մուտք գործելու մասին էլ Հ. Կարապետյանն ասաց. «Չգիտեմ՝ կզիջեն, թե ոչ, բայց ով էլ մտնի խորհրդարան, չի զբաղվելու գործարարությամբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031