Վրաստանի եւ աշխարհի ուժեղագույն կին գրոսմայստերներից մեկը՝ Նանա Ձագնիձեն, նոր խաղաշրջանում հանդես կգա Երեւանի «Միկա» ակումբի կազմում, որտեղ կմիանա Հայաստանի առաջատար շախմատիստներ Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին: Մեր կանանց թիմում է նաեւ Հնդկաստանի ներկայացուցիչ ու նույնպես աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկը՝ Հարիկա Դրոնավալին: «Միկան» պատրաստվում է մասնակցել հոկտեմբերի 10-18-ը Իսրայելի Էյլաթ քաղաքում կայանալիք Եվրոպայի կանանց ակումբային առաջնությանը:
«Առավոտ» օրաթերթ