Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարության ընդունած որոշումներից. հատկացումներ՝ թատրոններին ու թանգարաններին, «Սթրես կենտրոնը»՝ աճուրդով

Մայիս 24,2012 13:17

ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից այսօր հատկացրել է ավելի քան 10 մլրդ դրամ։

Սարդարապատի հերոսամարտին նվիրված տոնակատարության ընթացիկ ծախսերի կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը որպես նվիրատվություն տրամադրելու համար Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հատկացրել է մոտ 6 մլն, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր – Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանին` ավելի քան 4.7 մլն, «Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը` ավելի քան 4 մլն դրամ։

Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է ՀՀ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն անցնելու փաստը հաստատող կտրոնն արտաքին տեսքով տարբերակել ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար բանկերից տրամադրվող տեխնիկական զննության կտրոնից` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար բացառելով բանկերից կտրոն ստանալու հնարավորությունը։

Լրացումներ կատարելով ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, կառավարությունն իրավական բավարար հիմքեր է ապահովել ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման համար, նպաստել քաղաքաշինության բնագավառում արդյունավետ և համագործակցված պետական վերահսկողության իրականացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։

Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության «Սթրես կենտրոն» ՓԲԸ բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով, ինչի շնորհիվ կվերականգնվի ընկերության նորմալ գործունեությունը, մասնավորեցման արդյունքում կավելանան պետբյուջեի մուտքերը։

Ըստ ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031