Իսրայելցի թոփ մոդել Բար Ռաֆաելային «Maxim» հանդեսը ճանաչել է տարվա աշխարհի գեղեցկուհի:
Ռաֆաելան ոչ միայն մարզիկներով ու սպորտով է հետաքրքրվում (նրա կուռքը Թել-Ավիվի «Մաքքաբի» բասկետբոլի թիմն է), այլեւ ինքն է սպորտով զբաղվում: Մասնավորապես, նա մարզվում է ուժային մարզաձեւերով: Եվ, գուցե, դա է պատճառը, որ «Վզնոց» ֆիլմի հեղինակները նրան հրավիրել են խաղալու Իսրայելի գաղտնի ծառայությունների գործակալի դերում, որի օգնությամբ ոչնչացվում է աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ