Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժառանգություն». ԲՀԿ-ն կոալիցիա չմտնելով՝ 2007-ի ՕԵԿ-ի խաղերն է խաղում

Մայիս 24,2012 12:47

Այսօր Մամուլի ազգային ակումբի հյուրը «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանն էր: Մինչ տեղեկանալը, որ քիչ առաջ ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել ու պաշտոնապես ասել, որ մաս չի կազմելու կոալիցիային՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց. «ԲՀԿ-ն երբեք դուրս չեկավ կոալիցիայից, երբեք չհրաժարվեց հուշագրից: Կոալիցիոն երկու քաղաքական ուժերը կարողացան բավականին ճարպիկ մտածված տեխնոլոգիաներով ավելացնել իրենց տեղերը: Հուշագիրը հիշեցնեմ՝ խոսքը ոչ միայն Սերժ Սարգսյանին պաշտպանելու, այլ՝ ոչ միմյանց հաշվին ԱԺ-ում տեղ ունենալու մասին է, փայլուն կոմբինացիա է իրականացվել: ԲՀԿ-ն մի փոքր ընդդիմադիր տիրույթ մտավ եւ հաջողվեց իրականացնել այս օպերացիան»:

Երբ տեղեկացրինք, թե ԲՀԿ-նն արդեն հայտարարել է, որ դուրս է կոալիցիայից՝ պարոն Սաֆարյանը դա այսպես մեկնաբանեց. «ԲՀԿ-ն մտնի թե չմտնի կոալիցիա՝ միեւնույն է, քաղաքական դաշտում նա իր տեղը չի փոխում: Ռիսկերը չի փոխվում: Նրա մեջ չի բացարձակապես, թե ինչ անուն կտրվի այն միավորին, որը դե ֆակտո գոյություն կունենա քաղաքական դաշտում: ԲՀԿ ոչ միայն կորիզը, կազմը ընդդիմադիր չէ եւ ռադիկալ ընդդիմադիր չէ, այս կուսակցության՝ դեպի ընդդիմադիր դաշտ անցում կատարելու դեպքում լուրջ փորձություններ կսպասեն թե ներկուսակցական թե ընտրազանգվածի առումով: Ընդդիմադիրր հռետորաբանության միջոցով ձեռք բերված ընտրազանգվածը, վաղ թե ուշ միեւնույն է, չի լինելու ԲՀԿ-ի ընտրազանգվածը: Հետեւաբար ԲՀԿ-ի տեղաշարժը հղի կլինի կուսակցության ներսում բազմաթիվ փոփոխություններով: Չեմ պատկերացնում, որ խոշոր կապիտալը կարող է հեռանալ իշխանությունից, կա Սուքիասյանների բիզնեսի օրինակը, ես գրեթե վստահ եմ, որ ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմադիր դաշտում»:

Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ 2007-ին իրենց հետ խորհրդարանում էր նաեւ ՕԵԿ-ը, որ չլինելով կոալիցիայի մեջ՝ ՀՀԿ-ին հակառակ գործունեություն չի ծավալել. «Վերցրեք քվեարկությունները: Մենք ունենք օրինակ, որ կարող է չլինել կոալիցիայի մեջ, բայց չլինել ընդդիմադիր»:

Հարցին՝ կառաջարկի՞ ԲՀԿ-ն իր նախագահական թեկնածուն՝ պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Չեմ բացառում, որ ԲՀԿ-ի ներկայիս ազատ կարգավիճակը տա նրան հնարավորություն ունեն առաջադրելու թեկնածու ԲՀԿ-ի կողմից, որը դուրս կգա որպես մրցակից իշխանական թեկնածուին: Այս պահին շատ բան կախված է ընդդիմությունից, որը չպիտի թույլ տա, որ ֆավորիտ դառնա մի թեկնածու, որը ըստ էության Սերժ Սարգսյանի դրածոն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031