Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ համագործակցության խնդիր ԲՀԿ-ում դեռ չի քննարկվել

Մայիս 24,2012 12:42

«Մեր հայտարարության մեջ ամեն ինչ շատ հստակ ասված է: Խորհրդարանում մենք լինելու ենք շատ ակտիվ խմբակցություն եւ աշխատելու ենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ քարոզչական խմբի պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը` անրադառնալով կուսակցության կայացրած որոշմանը, որով ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը:

Aravot.am-ի հարցին` ընտրակեղծիքների վերահսկման միասնական շտաբի հիմքով հնարավո՞ր է համագործակցություն ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Նման խնդիրներ դեռեւս չեն քննարկվել, բայց մենք մշտապես կողմ ենք լինելու այն նախաձեռնություններին, որոնք բխելու են մեր երկրի եւ մեր ժողովրդի շահերից` անկախ նրանից, թե այդ նախաձեռնություններն ովքեր կներկայացնեն»: Դիտարկմանը` ԲՀԿ-ն դառնում է ընդդիմությո՞ւն, Նաիրա Զոհրաբյանը մեկ անգամ եվս արձագանքեց. « Մենք մշտապես կողմ ենք լինելու այն նախաձեռնություններին, որոնք բխելու են մեր երկրի եւ մեր ժողովրդի շահերից` անկախ նրանից, թե այդ նախաձեռնություններն ովքեր կներկայացնեն եւ պաշտպանելու ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնց հիմքում մեկ նպատակ կա` հանուն ժողովրդի բարեկեցության»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031