Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ ԳՄ անդամները չեն մեկնաբանում ԲՀԿ-ի հայտարարությունը

Մայիս 24,2012 12:30

«Դժվար թե որեւէ մեկնաբանություն լինի վերջնական` մինչեւ այսօր կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստը»,- Aravot. am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` արձագանքելով մեր խնդրանքին` մեկնաբանել ԲՀԿ-ի հայտարարությունը, որ նպատակահարմար չեն գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը:

Պարոն Մինասյանն ավելին ասել հրաժարվեց, քանի որ հայտարարությունն անձամբ չէր ընթերցել եւ ծանոթ չէր դրանում առկա շեշտադրումներին:

Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ, մասնավորաբար ասված է. «Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձևավորելու և իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը»:

Aravot. am-ին չհաջողվեց ՀՀԿ գործադիր մարմնի մյուս անդամների հետ կապվել: Նրանք նախ չէին պատասխանում հեռախոսազանգերին, ապա` անջատեցին հեռախոսները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031