«Պարի-Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, քաթարցի Նասսեր ալ-Քալաֆին մտադիր է քանդել Փարիզի «Պարկ դը Պրենս» ստադիոնը եւ նրա տեղում իր թիմի ու ֆուտբոլասերների համար նորը կառուցել:
Նասերի խոսքերով, քաթարցի ներդրողները համաձայն են իր այդ ծրագրին: «Բայց եթե դա հնարավոր չլինի, մենք ստադիոնը կհիմնանորոգենք եւ այն հնարավորություն կունենա միաժամանակ տեղավորել 50 հազար մարդ (ներայումս նստելատեղերի թիվը 48,7 հազար է)` տասը հազարով պակաս, քան կարող է լինել նորը կառուցելուց հետո:
Քաթարցի բիզնեսմենի մտահղացման իրականացումը քիչ հավանական է, քանի որ «արքայազների պարկը» կառուցվել է դեռեւս 19-րդ դարի վերջին եւ դժվար թե Փարիզի իշխանությունները համաձայնեն քանդել այն, թեկուզ տեղը նորն ու ավելի շքեղը կառուցելու պայմանով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ