NEWS.am-ի տեղեկություններով բացահայտվել է համացանցում հայտնված աղջիկների մասնակցությամբ դաժան ծեծկռտուքի երկրորդ տեսանյութը: Նշենք, որ համացանացում հայտնվել էր մի քանի տեսանյութ, որտեղ աղջիկները դաժան ծեծի են ենթարկում միմյանց, ինչը ուղեկցվում էր սեռական բնույթի հայհոյանքներով:
NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ երկրորդ տեսնայութը նկարահանված է Արաբկիր համայնքում: Փափազյան փողոցի վերջնամասում գտնվող «Արաբկիր» զբոսայգում, որը հայտնի է «մալականների սադ» անունով: Դեպքը տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի վերջին:
Տեսանյութի հերոսուհիներից մեկի անունը Ֆլորա է, նա 18 տարեկան է: Հակառակորդը` 16-ամյա Անժելիկան է, ով սովորում է Երեւանի քոլեջներից մեկում: Նախնական տեղեկություններով, աղջիկների «դուելը» մեկնարկել է այն բանից հետո, երբ նրանցից մեկը մյուսին անվանել է ստախոս: Տեսանյութի բացահայտման մասին մեր տեղեկությունը հաստատել են նաեւ ոստիկանությունում, սակայն հավելյալ մանրամասներ չեն հայտնել: Միայն նշել են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում կատարվածի փաստով հետաքննություն է սկսվել:
Նախորդ բացահայտված տեսանյութի վերաբերյալ տեղեկությունն` ԱՅՍՏԵՂ: