Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բազմազանության դիմակահանդեսը» արտացոլում է տարբեր «արժեքների» բախումը

Մայիս 24,2012 11:49

Մայիսի երրորդ տասնօրյակում Հարավային Կովկասում սկիզբ առած «Բազմազանության երթերի» ալիքը եւ դրան հակադրված` բռնություններով ուղեկցվող ցույցերը վերստին հաստատեցին այն ճշմարտությունը, որ մեր տարածաշրջանը աստիճանաբար վերածվում է համաշխարհային քաղաքականության փորձադաշտի
Պատճառն այն է, որ.
ա) ի դեմս «բազմազանության երթերի»՝ Հայաստանում եւ տարածաշրջանի մյուս երկրներում սկիզբ առավ համասեռամոլների ակտիվացման այն հանգրվանը, երբ նրանք ամենեւին էլ չեն բավարարվում իրենց «ազատ գործունեության» հնարավորություններով, այլ փորձում են իրենց կենսակերպը պարտադրել հասարակությանը,
բ) իսկ ի դեմս նրանց հակազդող երիտասարդների գործողությունների՝ արձանագրեցինք այն պարզունակ մոլորությունը, թե մեզ պարտադրվող նման խորթ ու օտար կենսակերպի դեմ պայքարում թույլատրելի է ամեն ինչ, այդ թվում՝ բռնությունն ու ծայրահեղական կոչերը։
Այդ ամենի հետեւանքով ստացվեց «գոմիկներ-ֆաշիստներ» պիտակների արհեստական հակադրության բանաձեւ, որի հանդեպ ամեն մի նորմալ հասարակության մեջ առաջ են գալիս հավասարապես բացասական տրամադրություններ։
Ընդ որում՝ սկզբում՝ Վրաստան, հետո էլ Հայաստան ու Ադրբեջան ներմուծվող ներկա «բազմազանության դիմակահանդեսը» արտացոլում է ոչ թե տարածաշրջանի հասարակայնության ներսում տեղի ունեցող արժեքային բանավեճերը, այլ նրան պարտադրվող տարբեր «արժեքների» բախումը։ Մեզանում, ինչպես նաեւ հարեւան երկրներում, ոչ ավանդական սեռական կողմնորոշման դեպքերը ամենեւին էլ նորություն չէին, ուստի մինչ «բազմազանության երթերը» ոչ մեկը չէր էլ մտածում ակումբներ պայթեցնելու, ծեծ ու ջարդ սարքելու մասին։ Բայց երբ այդ երեւույթը ոչ միայն դուրս եկավ «ընդհատակից», այլեւ փորձեց հաստատվել որպես տարածաշրջանում «եղանակ ստեղծող» արժեքային համակարգ, ապա անգամ արեւմտյան արժեքների երդվյալ ջատագովի համարում ունեցող վրաց հասարակությունը ընդվզեց նման պարտադրանքի դեմ։
Երբ փորձ է արվում այս դիմակայության կողմերից մեկին ներկայացնել որպես «զոհ», մյուսին էլ պատկերել դարչնագույն երանգներով, ապա ակամայից հարց է ծագում. մի պահ ընդունենք, որ մեզանում կան ընդգծված հակաարեւմտյան տրամադրություններ ունեցող երիտասարդների առանձին խմբեր, բայց ի՞նչ եղավ այդ դեպքում Վրաստանում։
Ավելին՝ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում, որտեղ, ինչպես գիտենք, ոչ ավանդական սեռական կողմնորոշումը խոր «ազգային արմատներ» ունի, ինչի պատճառով այդ երկրի բանակում զինծառայողների զանգվածային բռնաբարության երեւույթը լայն տարածում է գտել։ Ինչո՞ւ մեր հարեւանները նույնպես խառնվեցին իրար, ինչո՞ւ նման գործընթացին ուշադրությամբ հետեւող Իրանից սկսեցին նախազգուշացնել ադրբեջանցիներին, որից հետո երկու կողմից էլ հնչեցին միմյանց հոմոսեքսուալիզմի համար մեղադրող հայտարարություններ։ Ի վերջո դիմակայությունն ընդունեց դիվանագիտական դեմարշի տեսք։
Ուշագրավ է, որ Ադրբեջանում համասեռամոլների ակտիվացման փորձերը ժամանակային առումով համընկան «Եվրատեսիլի» մրցույթի հետ՝ կրկնապատկելով դրսից թելադրվող զավեշտական դիմակահանդեսի լարվածությունը։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031