Լրահոս
Օրվա լրահոսը

«Առողջ հասարակության մտավորականը չպիտի նայեր, թե որ ուժի ներկայացուցչի վրա են կրակել»

Մայիս 24,2012 11:40

2008 թվականի մարտի մեկից հետո անցել է 4 տարուց ավելի։ 4 տարուց ավելի է՝ մեր հասարակությունը հանդուրժում է մարտիմեկյան սպանդի անպատժելիությունը։ Ճիշտ է՝ սկզբում ընդդիմադիր քաղաքացիները վրդովված էին, իսկ ընդդիմության պահանջներից գլխավորը հանցանքի բացահայտումն էր։ Հետո աստիճանաբար իշխանությունը «վարժեցրեց» բոլորին այն մտքին, որ սա էլ է դասվելու հոկտեմբերի 27-ի շարքում, այսինքն մնալու է չբացահայտված։

Բայց ազնիվ լինելու համար պիտի ասենք, որ մարտիմեկյան ոճրագործներին պատժելու պահանջր հնչում էր մեր հասարակության մի հատվածի կողմից, մյուսն անտարբեր էր։ Անտարբեր էին «ազգային» մտավորականները, անտարբեր էին այն քաղաքական ուժերը, որոնք իշխանական կոալիցիայի կազմում էին կամ գտնվում էին դրա շրջակայքում։ Լրագրողներն ում ասես խոսեցնում էին, ումից ասես կարծիք հարցնում, եւ շատ քչերն էին համարձակվում պարզ խոսել կատարված ողբերգության մասին։ Իսկ հիմա շատերս ենք փորձում մեր հասարակության մեջ նստած հանդուրժողականությունր բացատրել մարտի մեկից սփռված վախով։ Այնինչ, առողջ հասարակության արձագանքը բոլորովին այլ պիտի լիներ։ Առողջ

հասարակության մտավորականը, օրինակ, չպիտի նայեր, թե որ ուժի ներկայացուցչի վրա են կրակել: Նրա համար բռնությունը պիտի անընդունելի եւ դատապարտելի լիներ հատկապես այն ժամանակ, երբ իրականացվում էր անզեն մարդկանց նկատմամբ։ Նույնը վերաբերում է քաղբանտարկյալներին։ Երբ Հայաստանի բանտերում հայտնվեցին հարյուրավոր մարդիկ, նրանց ազատության հարցն իր վրա վերցրեց միայն ընդդիմությունը։ Կասեք՝ որովհետեւ իրենցից էին։ Ճիշտ եք։ Իսկ մյուսները լռում էին, չնայած շատ լավ գիտեին, որ մարդիկ անազատության մեջ են հայտնվել ընդամենը քաղաքական հայացքներ ունենալու համար։ Չէ՛, ոմանք խոսում էին, ծանրակշիռ դատողություններ էին անում «քաղբանտարկյալ» եզրույթի մասին, հիշում էին իրենց անցյալը, համեմատում։ Լավ, ասենք անցյալում ինչ-որ բան էր եղել, նեղացած էիր, բայց արդյո՞ք դա ազատում է ներկան գնահատելու պարտքից, մարդ լինելու պարտքից։ Իսկ հասարակության մի մասը բացարձակապես անտարբեր էր, ինչպես անտարբեր է հիմա։ Ավելին, ոմանց նույնիսկ նյարդայնացնում, անիմաստ է թվում արդարության համար ձայն բարձրացնելը:

Զ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031