Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՆԺԿ նախագահի՝ աշնանը հնարավորություն կլինի հայտարարել նոր ընդդիմադիր բեւեռի մասին

Մայիս 24,2012 11:21

Հատված «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հարցազրույցից:

ՀՀԿն հայտարարեց, որ քաղաքական բոլոր ուժերի հետ կոնսուլտացիաներ են անում՝ ապագա կառավարության շուրջ։ Հնարավո՞ր է, որ ԲՀԿՀՀԿՕԵԿ եռյակից բացի, էլի ինչոր ուժեր ներգրավվեն իշխանության կազմում։

 

– Իմ ունեցած ինֆորմացիայով կոնսուլտացիաները գնացել են ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ ձեւաչափով։ Ընտրություններից հետո նմանատիպ հանդիպում եղել է ՀՅԴ-ի հետ, բայց համաձայնություն չի եղել։ Իսկ ոչ պաշտոնական ուղիներով բոլորի տրամադրություններն էլ շոշափում են՝ այդ թվում եւ դեսպանատների մակարդակով։ Բայց կոնկրետ առաջարկներ դեռ չեն արվում, ի դեպ, ասեմ, որ բացի ՀԱԿ-ից։

Իսկ ՆԺԿն։

– Մենք որեւէ փոխհարաբերություն չունենք ո՛չ իշխանության, ո՛չ խորհրդարան անցած ընդդիմության հետ։ Այլ ուժերի հետ, իհարկե, խորհրդակցություններ անում ենք՝ կապված նոր ընդդիմադիր ուժի վերադասավորումների հետ։

Կհաջողվի՞ մեր երկրում նոր ընդդիմադիր բեւեռ ձեւավորել։

– Իմ տպավորությամբ մինչեւ հունիսի կեսերը կշարունակվեն խորհրդակցությունները ու կգնան սեպտեմբեր։ Այդ ժամանակ արդեն ռեալ հնարավորություն կլինի հայտարարել նոր ընդդիմադիր բեւեռի մասին, եթե ստացվի։ Կարծում եմ, որ Հայաստանում իրավիճակը գնալով թելադրելու է նոր արմատական ուժի ստեղծման անհրաժեշտություն։

Առայժմ չե՞ք գաղտնազերծում, թե որ ուժերի միավորման մասին է խոսքը։

– Ո՛չ, դրանք դեռ խորհրդակցություններ են:

 Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031