Բաքուն եւ Դոհան պարտվեցին 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար պայքարում: Այս մասին ասվում է ՄՕԿ-ի տարածած հայտարարությունում:
Մրցավազքը շարունակում են Տոկիոն, Ստամբուլը եւ Մադրիդը: Հատուկ արարողությունը, որի ժամանակ հայտարարվելու է 2020 թվականի օլիմպիական խաղերի մայրաքաղաքի անունը, կկայանա 2013 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Բուենոս-Այրեսում: Նախապես ընտրավազքի ցուցակում էր նաեւ Հռոմը: Սակայն ավելի ուշ Իտալիայի իշխանությունները երկրում տիրող սոցիալ տնտեսական վիճակի պատճառով հրաժարվեցին այդ գաղափարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ