Նկարում պատկերված զրահապատ այս BMW-ն սպասարկում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Այս լուսանկարը բացահայտում է, որ Հայաստանի «ամենալավ» տղեն հենց Վարդան Ղուկասյանն է։ Նա ավելի «լավ» տղա է, քան ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը… Խնդիրն այն է, որ վերը նշված անձինք իրենց սպասարկող մեքենաների դիմապակուն չէին փակցնում ԱՊՊԱ կտրոնը, սակայն, մեր թերթի հրապարակումներից հետո, այնուամենայնիվ փակցրեցին։ Եվ այս ամենի մասին տեղյակ լինելով՝ Վարդան Ղուկասյանն իրեն սպասարկող մեքենայի դիմապակուն չի փակցնում ԱՊՊԱ կտրոնը։ Իսկ դա նշանակում է, որ կտրոնը չփակցնելը նրա համար սկզբունքային հարց է, քանի որ ինքը, ի տարբերություն Սահմանադրական դատարանի նախագահի, ոստիկանապետի, Վերահսկիչ պալատի նախագահի, այնքան «դուխ» ունի, որ չի փակցնում ԱՊՊԱ կտրոնը:
«Հայկական ժամանակ»