Թեեւ վերելքի ժամանակ զոհեր էլ են արձանագրվել, սակայն նաեւ գրանցվել է երկու ռեկորդ:
Նախ, հերթական անգամ «Աշխարհի տանիքին» կանգնել է ճապոնուհի, 73-ամյա Տամե Վատանաբեն՝ թարմացնելով իր իսկ սահմանած տարիքային ռեկորդը: Իսկ մի քանի օր անց բրիսթոլցի ուսանողուհի, 21-ամյա Մոլի Հյուզը դարձել է Էվերեստի գագաթին ոտք դրած ամենաերիտասարդ անգլուհին:
Վերելքը տեւել է 18 ժամ՝ գրեթե կատարյալ եղանակային պայմաններում: «Բարենպաստ պատուհանին» Մոլին ընկերների հետ 8000 մետր բարձրության վրա գտնվող ճամբարում սպասել է մեկ շաբաթ: Ցավոք, այդ օրը երեք ալպինիստ զոհվել, երկուսն էլ՝ անհետ կորել են: «The Sun»-ի փոխանցմամբ, ողբերգության պատճառ դարձել են մարդկային կուտակումները: Պարզվում է, հարմար եղանակի սպասելիս եղել են բազմաթիվ ալպինիստներ: Եվ երբ պահը վրա է հասել, բոլորն էլ նետվել են դեպի վեր, որի ճանապարհին կարճատեւ ուժեղ ձնաբուք է սկսվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ