Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին դառնում է պրեմյեր լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը:
Ակումբի սեփականատեր շեյխ Մանսուրը իտալացի մասնագետին 15 միլիոն ֆունտ ստերլինգ ($ 24 միլիոն) արժողությամբ երեք տարվա նոր պայմանագիր է առաջարկել: Այսպիսով, Մանչինին հավասարվում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին: Սակայն նրանք երկուսով դեռ զիջում են «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, որը տարեկան ստանում է 6 միլիոն ֆունտ ստերլինգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ