Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ավարտվել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որին ներկա է եղել նաեւ Հովիկ Աբրահամյանը

Մայիս 24,2012 01:17
Քիչ առաջ նախագահական նստավայրում ավարտվել է Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը: Այդ մասին տեղեկացնում է  hayeli.am-ը: Ըստ աղբյուրի, հանդիպման ընթացքում ՀՀԿ-ԲՀԿ ղեկավարները վերջին սրբագրումներն են արել կոալիցիոն փաստաթղթումՙ հստակեցնելով, թե քանի նախարարական եւ մարզպետական պորտֆելներ են հանձնվելու ԲՀԿ-ին: Ավելի վաղ մենք հայտնել էինք, որ վարչապետի հարցը արդեն փակված է: Հղում անելով ռուսաստանյան մեր աղբյուրներին տեղեկացրել էինք, որ  ՌԴ-ում դեռևս չի կայացել Քոչարյան-Պուտին հանդիպումը եւ, հետեւաբար, ԲՀԿ-ն վերջնականապես համոզվել է, որ պետք է բավարարվել սոսկ ՀՀԿ-ի բարեհոգությամբ: Մեր աղբյուրների փոխանցմամբ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ծառուկյանը, ըստ որոշ լուրերի Սերժ Սարգսյանին առաջարկել է, որ ԲՀԿ-ին նախարարական հավելյալ պոստեր տալու փոխարեն, ինքը շատ ավելի գոհ կլինի, որ ԱԺ նախագահի պաշտոնում կրկին վերադառնա իր խնամի Հովիկ Աբրահամյանը: Սակայն, Սերժ Սարգսյանը պայման է դրել`  Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի հետագա քայլերի պատասխանատվությունն անձամբ իր վրա պետք է վերցնի եւ թույլ չտա, որ ԲՀԿ-ն իր թիկունքում փորձի այլ խաղ տանել:
Hayeli.am-ը վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրների պնդումները՝ փոխանցում է նաեւ, թե  Սերժ Սարգսյանը կրկին ԲՀԿ ղեկավարին հիշեցրել է ԲՀԿ ցուցակում հայտնված իր համար անցանկալի մարդկանց մանդատից զրկելու հարցը: Դա ոչ միայն Հմայակ Հովհաննիսյանն է, որի մասին մամուլը բազմիցս հիշատակեց, այլեւ Վարդան Օսկանյանը և ևս երկու հոգի: Ուշագրավ է, որ այսօր նախագահականի հանդիպումից ընդամենը ժամեր առաջ Վարդան Օսկանյանը գրառում էր կատարել Ֆեյսբուքի իր էջում` վերահաստատելով իր դիքորոշումը. այն է՝ Հայաստանի տնտեսական կուսրսը պետք է փոխել:

Մայիսի 24-ին ՀՀԿ ԳՄ նիստին Սերժ Սարգսյանը թերեւս կետ առ կետ կհրապարակի թե կոալիցիոն փաստաթուղթն ինչպիսի տեսք կունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031