Հագուստի ցուցադրության շոուի ժամանակ, որտեղ հրավիրված էին նաեւ ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներ, երգչուհի Անիտա Ցոյը բեմի վրա, իր ելույթի ժամանակ սադոմազոխիստական, սեքսուալ շոու է ներկայացրել` միաժամանակ ի ցույց դնելով իր ներքնազգեստը:
Հանդիսատեսն ապշել է Ցոյի ներկայացրած համարից: Երգչուհին բեմ է դուրս եկել համեստ հագնված, բայց երգի ընթացքում, երբ բեմ են բարձրացել սեւամորթ տղամարդիկ՝ զարդարված սադոմազոխիստական աքսեսուարներով, դահլիճը ապշել է:
Անիտան իսկապես սադոմաղոխիստական շոու է ցույց տվել, ու այնքան է մտել «տիրուհու»` իր կերպարի մեջ, որ թվացել է, թե սեւամորթ տղային հարվածելուց իսկապես հաճույք է ստանում:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Կարդացեք նաև